կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-22 17:20
Հասարակություն

Այս տարի էժան ենք պրծել

Այս տարի էժան ենք պրծել

2011 թվականին` մինչ օրս, Սեւանա լճում գրանցվել է ջրահեղձման 3 դեպք, այն էլ մեկ օրվա ընթացքում` օգոստոսի 8-ին. խեղդվողներից 2-ը եղել են անսթափ վիճակում, իսկ երրորդը լողալ չի իմացել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը:

 

«2 դեպք է գրանցվել` կաթվածի պատճառով, իսկ անցած կիրակի դիակ է հայտնաբերվել, որի ինքնությունը պարզված չէ»,- հավելեց նա:

 

Ըստ բանախոսի` Սեւանա լճում փրկարարները փրկել են 27 մարդու, իրականացվել են նաև որոնողական աշխատանքներ` 12 դեպք, 7-ը` Գեղարքունիքի մարզում, 3-ը` Կոտայքի մարզում, նաեւ մեկական դեպք` Լոռու եւ Շիրակի մարզերում: Ջրահեղձման դեպքեր ամենաշատը գրանցվել են Շիրակի մարզի Վահրամաբերդի ջրավազանում` 4 հոգի:

 

ԱԻՆ պաշտոնյան նաեւ ուրախությամբ հայտնեց, որ այս տարվա Վարդավառի տոնակատարության ժամանակ ջրահեղձման դեպք չի գրանցվել` հիշեցնելով, որ 2010 թվականին այդ օրը գրանցվել էր երկու դեպք: