Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Ազատության հրապարակում կայացել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որը կարելի է իրավամբ բեկումնային համարել: Ընդհուպ մինչեւ երեկ (մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը)` ՀԱԿ-ը հայտարարում էր, թե պայքարում է արտահերթ ընտրությունների անցկացման համար` հերթական ընտրություններից նույնիսկ մեկ օր առաջ արտահերթ ընտրությունների իրագործումը համարելով սկզբունքային հարց: Երեկ, սակայն, ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը վերջապես խոստովանել է, որ ՀԱԿ-ն իրականում պատրաստվում է առաջիկա հերթական ընտրություններին:
Այսպիսով, ՀԱԿ-ը գոնե ազնվություն ունեցավ իր համակիրներին խոտովանելու, որ այլեւս ի վիճակի չէ իրագործել այն առաքելությունը` իշխանափոխությունը, որ համար հասարակությունից մանդատ էր ստացել 2008-ին: Այսինքն` մի կողմ թողնենք հանրահավաքի հռետորաբանությունը, կարող ենք արձանագրել, որ ՀԱԿ-ը երեկ հայտարարեց 2012 ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավին իր մասնակցության մեկնարկի մասին:
Իսկ «ԱԺ-ում ծանրակշիռ ներկայություն ապահովելու միջոցով Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցն անմիջապես բարձրացնելը»` արդեն դառնում է սովորական նախընտրական խոստում, ինչպես ասենք` ավանդների վերադարձը կամ երկրում ծնելիության խթանումը: Դժվար չէ կռահել, թե ինչպիսին կլինի իշխանությունների վերաբերմունքը ՀԱԿ հերթական ընտրություններին մասնակցելու պատրաստակամությանը, քանի որ, եթե Լ. Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթից հանենք «ավազակապետական» որակումները, իրականում այն, կարծես, իշխանությունների` համագործակցության առաջարկին ուղղված պատասխան լինի: