|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԼՂ հակամարտության հարցը քննարկվել է Թուրքիայի և ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուի և Ջոն Քերիի հանդիպման ժամանակ. հայտնում է haqqin.az-ը:
Հանդիպման ավարտից հետո թուրք նախարարը լրագրողներին ասել է, որ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի շարք մեխանիզմներ:
«Մենք հույս ունենք, որ այդ սառեցված հակամարտությունը շուտով կկարգավորվի: Դա խաղաղություն կբերի Կովկասին և ողջ տարածաշրջանին: Ես ուրախ եմ տեսնել, որ Ջոնը և ես` Թուրքիան և ԱՄՆ-ը, նույն տեսակետն ունենք այդ հարցի վերաբերյալ: Մենք հույս ունենեք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հաջող կանցնի»,- ասել է նա: