|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«168 ժամը» գրում է. «Սեպտեմբերի 30-ին Աժ-ում անցկացվում էր ՀԱՊԿ Միջխորհրդարանական վեհաժողովի Անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին։ Հայ պատգամավորները նիստի ժամանակ դժգոհել են, թե ինչու է ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակից Ռուսաստանը նորագույն զինատեսակներ վաճառում Ադրբեջանին, այդ թվում՝ համազարկային «Սմերչ» կայաններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի դեմ։
Նիստից հետո Վիբորնին մոտեցել է հայ պատգամավորներին և նրանց վստահեցրել, որ պետք չէ անհանգստանալ Ադրբեջանին վաճառված «Սմերչ»–ներից, քանի որ առաջիկայում նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, և նա իր հետ Հայաստան է բերելու «Սմերչ» կայաններ։ Հայ պատգամավորներն էլ ասել են, թե ստացվում է, որ Ռուսաստանը միաժամանակ զենք է տալիս և, Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի մենք փոխադարձաբար ոչնչացնենք իրար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։