|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնող խումբը դիմում-պահանջ է ներկայացրել ԱԺ պատգամավորներին: Նախաձեռնության տարածած դիմումի մեջ գրված է.
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս և ընտրողներս, դիմում ենք Ազգային Ժողովի բոլոր 131 պատգամավորներին՝ նոյեմբերի 14-ին կայանալիք և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի քննրկմանը նվիրված` ԱԺ արտահերթ նիստին պարտադիր մասնակցության պահանջով։
Անժխտելի է, որ Ազգային ժողովի յուրաքնչյուր պատգամավորի պարտքն է՝ պաշտպանել քաղաքացիների շահերը և կատարել իր ընտրողների պատգամը։ Ըստ ՀՀ Սահմանադրության Հոդված 66-ի «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»: Ուստի ԱԺ բոլոր պատգամավորներից պահանջում ենք առաջնորդվել միմիայն ՀՀ Սահմանադրությամբ, սեփական խղճով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում ներկայացնելու պատասխանատվության գիտակցությամբ. կատարել ձեր՝ պատգամավորի և քաղաքացու պարտքը»։