Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Վճռաբեկ դատարանը 60 օր ուշացումով է վարույթ ընդունել «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի բողոքը ոստիկանությունում խոշտանգումների ենթարկված Գրիշա Վիրաբյանի վերաբերյալ քրեական գործը նոր հանգամանքերի հիմքով վերանայելու մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավաբանական ընկերության ղեկավար Ալեքսանդր Սիրունյանը հայտնեց, որ գործի քննությունն անտեղի ձգձգվում է:
Հիշեցնենք` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդունված վճռով հաստատվել էր, որ Հայաստանում 2004 թվականի հետընտրական քաղաքական իրադարձությունների ժամանակ ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանը ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումների էր ենթարկվել: Վիրաբյանը հայտարարում էր, որ իրեն խոշտանգելու գործում մեծ մասնակցություն է ունեցել Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Ըստ փաստաբանի` ՀՀ-ն, որպեսզի կատարի Եվրոպական դատարանի վճիռը, պետք է իրավական ակտերով հաստատի, որ տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի խախտում, պետությունը պետք է ձեռնամուխ լինի Գրիշայի իրավունքների վերականգմանը:
Yerkir.am-ի հարցին, թե նոր բողոքում Երևանի ներկայիս ոստիկանապետին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ պահանջ կա՞, Սիրունյանը պատասխանեց. «Աշոտ Կարապետյանի վերաբերյալ բողոքում ոչինչ չկա, քանի որ Եվրադատարանի որոշման մեջ էլ անուններ չկան: Մենք քրեական գործի նյութերին անմիջականորեն տեղյակ չենք, ըստ էության` գործ չկա էլ, կա ընդամենը կոծկված խոշտանգումների փաստ: Մենք ընդամենը պահանջում ենք գործը վերանայել և քննել օբյեկտիվորեն»:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է 9 տարի անց գործը օբյեկտիվորեն քննել, փաստաբանը պատասխանեց. «Գործ քննելը փաստաբանի խնդիրը չէ, այլ դատախազինը: Գրիշան առաջին հերթին բորբոքված է այն փաստից, որ Ստրասբուրգի դատավորն ավելի լավ գիտի, ինչ է եղել այստեղ, քան մեր դատավորները»:
Նշենք, որ այս գործով դատաքննության օր դեռևս նշանակված չէ: