Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ ոստիկանությունը գերազանցեց ինքն իրեն, ՀՀ քաղաքացուն ցույց տալով, որ ամեն ինչի է պատրաստ, միայն թե «Պուտին պապան» Երեւանի փողոցներում չտեսնի գեթ մեկ ցուցարարի կամ պարզապես իշխանություններից եւ նրանց ինքնագլուխ որոշումներից դժգոհ քաղաքացու: Երեկ ոստիկանությունն այնքան էր տարերքի մեջ ընկել, որ անգամ լրագրողների էին բռնի կերպով ոստիկանություն տանում, հրապարակավ սպառնում: Այն նույն լրագրողներին, որոնց նկատմամբ շոումեն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է շատ ուշադիր եւ զգույշ լինել` լինի ակցիայի ժամանակ, թե` պարզապես փողոցում: Երեկ ոստիկանությունն անգամ սպառնալիք էր տեսնում անչափահաս աղջիկների մեջ:
Համացանցում մի տեսանյութ է տարածվել, որը կարելի է ասել ցնցել է հանրությանը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ոստիկանները, մի աղջնակի բռնի կերպով մեքենան խցկում: Նա վախեցած լաց է լինում, բղավում, որ անչափահաս է, բայց` անօգուտ: Հետաքրքիր է` ի՞նչ կզգային այդ ոստիկանները, եթե իրենց երեխաների եւ քույրերի հետ նման կերպ վարվեին: Եվ ահա երեկվա սարսափից հետո Երեւանի Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը քնից զարթնել եւ հայտարարում է, թե տեղյակ չէ, որ երեկ ոստիկանները բռնի կերպով անչափահասի են բերման ենթարկել:
«Ոստիկանությունը իրավունք չունի անչափահասին բռնի ուժով բերման ենթարկել, ես դատապարտում եմ դա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Աշոտ Կարապետյանը: Երեւանի «բեխաբար» ոստիկանապետը կայքի թղթակցին հանձնարարել է իրեն ներկայացնել այդ տեսանյութը, որպեսզի ծառայողական քննություն նշանակի: Ինչպես ասում են` սպասենք նոր շոուների, շուտով մեկ երկու շարքային ոստիկանի նկատողություն կհայտարարեն, թե` ինչո՞ւ եք նման բան արել: Բայց ո՞վ չգիտի, որ այս երկրում ոչ ոք առանց շեֆի թույլտվության ոչինչ չի անում...
Ինչպես Վովա Գասպարյանը երեկ ինքնագլուխ չէր նման բռնի գործողությունների հրահանգներ տվել, այնպես էլ շարքային ոստիկանները նման քայլեր չէին անի, առանց իրենց ղեկավարի` Երեւանի ոստիկանապետի հրահանգի: