կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-27 16:23
Սպորտ

Սպորտի նախարարությունը մնաց Ծառուկյանի տիրապետության դաշտում. ո՞վ է նոր նախարարը

Սպորտի նախարարությունը մնաց Ծառուկյանի տիրապետության դաշտում. ո՞վ է նոր նախարարը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

Հրաչյա Դավթի Ռոստոմյանը ծնվել է 1981 թվականի մարտի 3-ին Երևանում:

1998-2003 թվականներին սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ բժիշկ ատամնաբույժ-թերապևտի մասնագիտացմամբ։ 2003-2006 թվականներին սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորմամբ:

2006-2010 թվականներին սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինտիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։

2006-2008 թվականներին դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում։ 2006–2009 թթ.`  Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ։

2008–2009 թթ.`  Կենտրոն համայնքի ավագանու անդամ։ 

2006 թ. մարտի 12-ից՝ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։

2010 թվականից` ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։

2012 թ. հունիսի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։

Երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի։ Մի շարք գիտամեթոդական հոդվածների հեղինակ է, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ։