կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-05 08:37
Քաղաքական

Փաշինյանը համաձայն է խմբակցության որոշմանը

Փաշինյանը համաձայն է խմբակցության որոշմանը

ԱԺ ՀԱԿ խմբակցության՝ երեկ տեղի ունեցած արտահերթ նիստին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը տեւական ժամանակ, ըստ էության, խզել էր իր կապերը գործընկերների հետ: Արտահերթ նիստում քննարկվել է խորհրդարանական միջազգային պատվիրակություններում ՀԱԿ ներկայացուցիչների վերանշանակման հարցը, քանի որ Հովիկ Աբրահամյանի կարգադրությունից հետո խմբակցությունները պետք է նորից առաջադրումներ անեն:

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ում որոշել են այդ պատվիրակություններում իրենց ներկայացուցիչներին չփոխել եւ առաջադրել նաեւ խմբակցության հետ, ըստ էության, իրենց կապերը խզած Նիկոլ Փաշինյանի ու Հրանտ Բագրատյանի թեկնածությունները: Եվ երեկվա արտահերթ նիստը հրավիրվել է նրանց համաձայնությունը ստանալու համար: Բագրատյանը ՀՀ-ում չլինելու պատճառով չի մասնակցել նիստին, իսկ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը:

 

Թերթի տեղեկություններով՝ նիստի ժամանակ Փաշինյանի ու ՀԱԿ մյուս պատգամավորների միջեւ չի եղել վերջին ամիսներին նկատվող սառնությունը: Չի բացառվում, որ Փաշինյանը նորից սկսի մասնակցել ՀԱԿ նիստերին. այդ թեմայով եղել են փոխադարձ ակնարկներ: Ինչ վերաբերում է Բագրատյանին, ապա ՀԱԿ խմբակցությունը նրա հետ կապ է հաստատել էլեկտրոնային փոստի միջոցով. ՀԱԿ-ում սպասում են նրա պատասխանին: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասել է, որ խմբակցության արտահերթ նիստում քննարկվել է միայն խորհրդարանական պատվիրակություններում ներկայացուցիչներ նշանակելու հարցը: