կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 09:31
Հասարակություն

Վարչապետի թանկարժեք չվերթերը

Վարչապետի թանկարժեք չվերթերը
«Ժողովուրդ» օրաթերթն օրերս տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է օգտվել չարտերային չվերթերից, ինչը բավական թանկ է նստում մեզ վրա: Թերթին հաջողվել է պարզել, որ Տ. Սարգսյանի՝ Մոսկվա այցի համար հատուկ չվերթ կազմակերպելու նպատակով ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 21 մլն, իսկ Բրյուսել այցի համար` ավելի քան 37.5 մլն դրամ: Այլ կերպ ասած՝ Տ. Սարգսյանի՝ մեկ ամսվա մեջ երկու այցերը, ըստ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի, ՀՀ քաղաքացիներիս համար արժեցել են ավելի քան 58,5 մլն դրամ կամ մոտ 130 հազար ԱՄՆ դոլար: Տեղեկացնենք, որ երկու չվերթերն էլ իրականացրել է նորաբաց «Էյր Արմենիա» ավիաընկերությունը: