կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-10-31 09:08
Քաղաքական

ԱՄՆ դեսպանը` կաթողիկոսի մասին

ԱՄՆ դեսպանը` կաթողիկոսի մասին

Հայաստանին վերաբերող վիկիլիքսյան բացահայտումների շարքից «Ժողովուրդ» օրաթերթն առանձնացրել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի մասին ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի արտահայտած կարծիքը: ԱՄՆ պետդեպարտամենտին ուղարկված փաստաթղթում ներկայացնելով հայոց կաթողիկոսին՝ դեսպանը նրան բնութագրել է որպես «ապարանյան կլանի» ազդեցիկ ներկայացուցիչ, որը հայտնի է իր պրոիշխանական կեցվածքով:

 

Մ. Յովանովիչը նշել է նաեւ, որ կաթողիկոսի կեցվածքն ընտրական գործընթացների ժամանակ, իշխանությունների հանդեպ անտարբեր, նույնիսկ օժանդակող վերաբերմունքը հարուցել են հավատացյալների մեծ մասի անհանգստությունն ու անկեղծ զայրույթը:

 

Իսկ ահա դեսպանի հետ զրույցում հայոց եկեղեցու ներկայացուցիչներից մեկը մարտի 1-ի ողբերգության առնչությամբ կաթողիկոսի լռությունը համարել է «բորբոքված վերք» եկեղեցու ներսում: