կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-30 15:00
Հասարակություն

Էդ նպաստները մեր ժողովրդին ծուլացրեցին. Ռուբեն Հայրապետյան

Էդ նպաստները մեր ժողովրդին ծուլացրեցին. Ռուբեն Հայրապետյան

 

Էդ նպաստները մեր ժողովրդին ծուլացրեցին: Էդ նպաստները մեր ազգին սարքել են ծույլ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  անդրադառնալով 18 հազար դրամ նպաստից գործազուրիներին զրկելու` կառավարության որոշմանը, ասաց նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

 

«Պատշար, կաֆել, մետլախ, գաջ քսող չկա, որովհետեւ չեն ուզում աշխատել: Էդ նպաստներն են եղել արդյունքը»,- վստահեցրեց նա:

 

Անդրադառնալով պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը` Հայրապետյանը նշեց, որ չեն բարձրացնում, դժգոհում են, բարձրացնում են, էլի դժգոհում են: «Եթե ես լինեի կառավարության փոխարեն, ես տակից աշխատավարձը կբարձրացնեի, բայց միգուցե կառավարությունը ավելի խորը գիտի, միգուցե հաջորդ քայլը կլինի, որ, բարձր աշխատավարձ տալով, նախարարից բարձր որակի աշխատանք են պահանջելու»,- ասաց նա եւ վստահեցրեց, որ, սեփական բիզնեսի փորձից ելնելով, կարող է ասել, որ մարդու աշխատանքի որակը կախված է նրա ստացած աշխատավարձից: