Փոխարժեքներ
22 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.84 |
EUR | ⚊ | € 412.8 |
RUB | ⚊ | ₽ 3.9992 |
GBP | ⚊ | £ 488.34 |
GEL | ⚊ | ₾ 139.95 |
«Հրապարակ»-ը գրում է. «Կադրային «ջարդը» գործառնական փուլ է թևակոխել՝ նշանառության տակ են ՀՀ մարզպետները։ Մեր տեղեկություններով՝ Սուրեն Խաչատրյանի և Էդիկ Բարսեղյանի կողքին պահեստային նստարանին շուտով կնստի նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը։ Վերջինիցս փորձեցինք ճշտել, թե ինչպես է վերաբերվում «լավագույն տղերքի հեռացմանը»։
«Սիրելիս, պաշտոնը ոչ մեկը ժառանգություն չի ստանում, անպայման գալու է առ այն պահը, որ պիտի թողնես այն»,– անչափ թախծոտ ձայնով ասաց նա։
Ձեզ համար է՞լ է եկել «առ այն պահը»։
«Այ, էդ հարցը պետք է ուղղեք հանրապետության նախագահին, Երբ նա կասի՝ Ձեր պահը եկել է, ես էլ դիմում կգրեմ-կգնամ»։ Դեռ չե՞ն ասել գրի։ «Ո'չ»։ Քանի՞ տարեկան եք։ «Ես Ձեզնից Ձեր տարիքը հարցնո՞ւմ եմ, որ Դուք ինձնից հարցնում եք»,– էլ ավելի տխրեց Շահգալդյանը։
Ի դեպ, մարզպետներից Սուրեն Խաչատրյանը բավականին հետաքրքիր ընթացակարգով է իր հրաժարականի դիմումը ներկայացրել։ Էն թեժ օրերին նա մտել է կառավարություն, բարձրացել վարչապետի ընդունարան, մի փակ ծրար թողել է գործավարի մոտ ու հեռացել։ Ինչ վերաբերում է Արարատի մարզպետի հրաժարականին, ապա այս օրերին անեկդոտանման պատմություն է շրջում. Վովա Գասպարյանն ասել է՝ Արարատի մարզը միացրին Հայաստանին, մնաց Կոտայքը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: