|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Երևանյան ռապսոդիա
Սա Երևանն է, ցամաքած ցայտաղբյուրների մայրաքաղաքը,
որտեղ նախկինում ջուրը կյանք էր իսկ հիմա` փող,
որտեղ նախկինում ջուրը ջուր էր, իսկ հիմա նաև «Ջուր kid's»,
որտեղ նախկինում այգին զբոսայգի էր` լիներ կոմայգի, թե մանկական`
իսկ հիմա տրանսսեքսուալներն են հավաքվում:
Սա Երևանն է,
որտեղ բազում երթուղիներով քաղաքում մնացել են միայն գծերն ու գծատերերը,
ովքեր նաև պատգամավորներ են կամ վարչության պետ:
Սա Երևանն է.
Նախկինում այստեղ լսում էին Հովհաննես Բադալյան, ...նաև Զեյնաբ Խանլարովա:
Ի դեպ վերջինիս երկրպագուներն էլ դարձան վերնախավ և աճեցին` հիմա լսում են Թաթուլ, Իբրահիմ, սպիտակցի Հայկո...
Մի խոսքով` սա Երևանն է,
որը սարքեց Մենուայի որդի Արգիշտին,
իսկ հիմա այդ հինավուրց քաղաքի սրտում փառավորված բազմել է պատգամավորի գազալցակայանը:
Սա Երևանն է,
գազալցակայանների բենզալցակայանների, սուպերմարկետների, որ նախկինում գաստրոնոմ էին կոչվում, հրաշալի նկարիչների, գրողների, դերասանների, ովքեր էլ չկան` բոլորի մայրաքաղաքը,
Որտեղ մենք կանք, բայց վաղուց տանը չենք:
Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ