|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Դավիթ Ադամյանի եւ Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը:
Այսօրվա նիստին ճառով պետք է հանդես գար տուժողի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանի և տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
Սակայն փաստաբանը դատարանին ուղղված նամակում հայտնել էր, որ մահացել է իր ազգականներից մեկը և նիստին ներկայանալ չի կարող: Հաշվի առնելով Եգորյանի բացակայության վերաբերյալ` կողմերի կարծիքը` դատավորը վճռեց նիստը հետաձգել և նշանակել հոկտեմբերի 8-ին: