|
Փոխարժեքներ
31 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Լուսաբացին նա սամալյոտ բարձրացավ
(Վնուկովո, օ~, արշալույս արյունոտ).
Կանգնած էին Վիգենն, Էդիկը անձայն,
Գունատ ու լուռ կանգնած էին նրա մոտ:
Ծեր Էդիկը ոչ մի ուղերձ չէր հիշում
(Սիրտը նրան շշնջում էր' հրաժարի'ր).
Լուռ ապշանքով իր շեֆին էր նա նայում,
Կարծես ասեր' ախր ո~նց չբաշարիր:
Շեֆը մռայլ լուռ շրջում էր աջ ու ձախ
(Արդյոք հիշեց նա Քեթրինի՞ն հեռավոր),
Գունատվում էր եվրոայգը, և ուրախ
Մաքսավորն էր երգով լցնում սար ու ձոր:
Լուսաբացին նրանք թռան Երևան
(Զվարթնոցի հե~գ արշալույս մշուշոտ).
Կանգնած էին ԱԺ Էդոն ու Վովան,
Գունատ ու լուռ կանգնած էին շասսիի մոտ:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ