կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-10 09:54
Հասարակություն

Տարոնի հանձնաժողովը` թղթի վրա. "Հրապարակ"

Տարոնի հանձնաժողովը` թղթի վրա. "Հրապարակ"
"Հրապարակ"-ը գրում է. "Դեռեւս հուլիսին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խիզախորեն հայտարարեց ուղեվարձի սակագնի թանկացման մասին, ինչը կասեցվեց վերադասի կողմից: Հիմնավորումն այն էր, թե հանրային ծառայությունների սակագնի թանկացումը հանրային քննարկման թեմա է, եւ անհրաժեշտ է որոշում կայացնել համապատասխան քննարկումներ կազմակերպելուց հետո: Ամառվա վերջին Տարոն Մարգարյանը խրոխտ հայտարարեց, որ նման գործընթաց է սկսվում, եւ օգոստոսի ավարտին հանձնաժողով են ձեւավորում, որտեղ ներկայացված կլինեն հանրային բոլոր շերտերը, եւ շահագրգիռ քննարկում կգնա: Սակայն հանձնաժողովի ձեւավորման ժամկետը երկու անգամ երկարաձգվեց՝ հասնելով սեպտեմբերի 16: Տարածված տեղեկությունների համաձայն, ձգձգման պատճառը որոշ շահագրգիռ ներկայացուցիչների չներկայանալն է` պայմանավորված այն հանգամանքով, որ քննարկվում է ոչ թե սակագինը, այլ սակագնի կիրառման դեպքում զեղչային փաթեթները: Սակայն առավել հավանական է, որ ձգձգման իրական պատճառը Բաղրամյան 26-ի չկողմնորոշվելն է: Այստեղ դեռ նպատակահարմար չեն համարում հարցին անդրադառնալ, եւ այս խառը օրերին, երբ քաղաքական օրակարգում գեոպոլիտիկան է` Մաքսայինի հարցը, չեն ուզում նոր ընդվզման առիթ տալ քաղաքացիական շարժումներին":