կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-05 22:34
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Միջոցները ծախսվել են, իսկ ծրագրերը... մնացել թղթի վրա

ԿԱՊԻՏԱԼ. Միջոցները ծախսվել են, իսկ ծրագրերը... մնացել թղթի վրա

Երևանի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքըկարծես, տարիներ շարունակ եղել է միջոցներ «դուրս գրելու» բավական հարմար ոլորտ։

 

Մայրաքաղաքում փողոցային ծանրաբեռնված երթևեկությունը բեռնաթափելու ծրագրեր մշակելու համար պարբերաբար տարբեր միջազգային ֆինանսական կառույցներից միջոցներ են ներգրավվում, մշակվում են ծրագրեր, բայց այդ ծրագրերն այդպես էլ լիարժեքորեն կյանքի չեն կոչվում։

 

Փաստացի ունենալով Երևանի հասարակական տրանսպորտի խնդիրների լուծմանն ուղղված երկու ծրագիր` քաղաքապետարանը որոշել է պատրաստել տրանսպորտային համակարգի կառավարման նոր հայեցակարգ: