կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-26 15:25
Առանց Կատեգորիա

Parking city-ի ''առանձնահատուկ գեղցի շուստրիությունը''

Parking city-ի ''առանձնահատուկ գեղցի շուստրիությունը''

 

Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

Այսօր պարզ դարձավ, որ ասֆալտից փող կպցնող Parking city-ն բացի այն, որ  «բարձրակարգ ծառայություն է» մատուցում վարորդներին, չապահովելով անգամ մեքենաների անվտանգությունը( ի դեպ, անհասկանալի է, թե տեսախցիկներով հսկելու դեպքում, ինչո՞ւ չեն ապահովում անվտանգությունը, բայց դա առանձին խոսակցության թեմա է), տղերքը նաև առանձնահատուկ գեղցի շուստրիություն են ցուցաբերում:

 

Այսօր առավոտյան մտա բանկ, որպեսզի վճարեմ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 2000 դրամ տուրքը: Պարզվեց, որ վճարման անդորրագրի մեջ նշվում է միայն վճարված գումարի չափը և մեքենայի պետհամարանիշը: Ոչ մի տեղ չի նշվում մատուցված ծառայության ժամկետները: Օրինակ, ես ուզում էի վճարել 2000 դրամ սեպտեմբեր ամսվա համար: Բայց պարզվեց, որ եթե վճարում ես օգոստոսի 26-ին, ապա այն ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 26-ը: Իսկ սա նշանակում է, որ սեպտեմբերի 27-30 ընկած ժամանակահատվածի համար շուստրի տղեքը քեզ անպայման կտուգանեն: Էլ չեմ ասում, որ եթե ժամկետը նշված չէ, ապա մի գեղեցիկ օր էլ կարող է ԴԱՀԿ-ից գան ու ասեն, որ ես վճարել եմ ոչ թե մեկ ամսվա համար, այլ՝ 4 օրվա(ըստ իրենց գնացուցակի՝ մեկ օրվա վճարը 500 դրամ է):

 

Ցիրկի կապիկի նման ԲԱՆԱՆՈՎ աշխատող տղերքին ուզում եմ ասել, որ սա պետություն է, իսկ մենք այս պետության քաղաքացիներն ենք: Եվ թող բոլորին իրենց արշինով չչափեն: