կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-26 12:43
Հասարակություն

Մեր տրանսպորտը մարդու արժանապատվությանն է կպչում

Մեր տրանսպորտը մարդու արժանապատվությանն է կպչում

Իշխանությունը նման է «փիս» աշակերտի, որը մի բան անում, հետո նոր սկսում է արդարանալ եւ բացատրել, թե ինչո՞ւ նման քայլի դիմեց. լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց երգահան, երգիչ Արտավազդ Բայաթյանը` անդրադառնալով տրանսպորտի թանկացման թեմային:

 

Նա նշեց, որ եվրոպական երկրներում իշխանությունն ինչ-որ բան թանկացնելուց երկու ամիս առաջ արդեն հանդես է գալիս հայտարարությամբ, թե ինչ պատճառով է թանկացում լինելու, իսկ մեզ մոտ, ըստ Բայաթյանի, առաջարկում են մի բան, որը ոչ ժողովրդի սրտով է, ոչ` գրպանով:

 

«Բոլոր թանկացումներն ուղղված են ժողովրդի չունեւոր մասսայի դեմ, եւ ժողովուրդը, կոպիտ ասած, կարծես մատաղացու լինի: Ստացվում է այնպես, որ իշխանությունը միայն հարուստների մասին է մտածում»,- ասաց նա:

 

Ըստ Բայաթյանի` տրանսպորտի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիաներից ոմանք փորձում էին օգտվել եւ իրենց գոյության մասին հիշեցնել, սակայն, նրա կարծիքով, մեծամասնությունն անկեղծ մղումով է միացել ակցիային:

 

Երգիչը ամենից վատ փաստն այն է համարում, որ ժողովուրդը կարծում է, թե հաղթել է, իսկ իշխանությունը` թե բարի ժեստ է արել: «Մեր տրանսպորտը մարդու արժանապատվությանն է կպչում. շինանյութ տեղափոխող մեքենաներով մարդ են տեղափոխում: Իսկ իշխանությունն ասում է` գնացեք լողալ սովորեք, որից հետո միայն ջուր կլցնենք լողավազանը: Ի՞նչ ասել է` տրանսպորտը թանկացնում ենք, որ բարելավենք մեքենաների վիճակը»,- ընդգծեց Բայաթյանը: