կարևոր
2701 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-06 17:14
Քաղաքական

Երևանցիներ, դո՞ւք եք ասել, որ տրանսպորտը, հարկերն ու տուրքերը թանկացնեն․ Մհեր Սահակյան

ԱԺ հայտարարությունների ժամի ելույթում «Հայաստան» խմբակցության պատգմավոր Մհեր Սահակյանը անդրադարձով Երևան քաղաքի քաղաքային իշխանությանն ու քաղաքապետարանում տիրող իրավիճակին։ 

«Մոտ 6 ամիս է անցել քարոզարշավից, երբ այժմյան քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետի գլխավորությամբ, փողոցներում, բակերում, ձեզ համառորեն համոզում էին, թե իբր ասողը դուք եք, իրենք էլ՝ անողը։ Հիմա հարց եմ տալիս Ձեզ՝ դո՞ւք եք ասել, որ կայանատեղերը, տրանսպորտը, տարբեր հարկեր և տուրքերը թանկացնեն, որ կամայական ու խմբային շահերով առաջնորդվելով՝ քաղաքային բյուջեից մսխումներ կատարեն» ,-ընդգծեց Սահակյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում