կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-26 13:40
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանին ապակողմնորոշում է իր իսկ գործակալը. Դմիտրի Սելյուկ

Հենրիխ Մխիթարյանին ապակողմնորոշում է իր իսկ գործակալը. Դմիտրի Սելյուկ

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված խոսակցությունները  կարող են ամենաաղմկոտը դառնալ Ուկրաինայի ֆուտբոլի պատմության մեջ:

 

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը չի միացել դոնեցկյան ակումբի մարզական հավաքին, որն ընթանում է Ավստրիայում:

 

Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը, ով մինչև վերջին ժամանակներս վարում էր Հենրիխ Մխիթարյանի գործերը, «Взгляд»-ին տված հարցազրույցում անդրադարձել է այդ հարցին:

 

«Ես չեմ աշխատում Մխիթարյանի հետ: Նրա կողքին շատ խորհրդատուներ են պտտվում, երևում է նրանցից մեկն էլ խորհուրդ է տվել նրան չշփել ինձ հետ: Ես կռահում եմ` ով է Մխիթարյանին ապակողմնորոշում` իտալացի գործակալ Մարիո Ռայոլան: Նա մեծ ազդեցություն ունի հայ ֆուտբոլիստի վրա, եթե վերջինս որոշել է դեմ գնալ «Շախտյոր»-ին: Ի՞նչ հույսեր են փայփայում նրանք: Երևում է` այս կերպ ցանկանում են «Շախտյոր»-ին ստիպել` բաց թողնել Մխիթարյանին «Լիվերպուլ»: Ընդհանրապես` այս տեսակ «խաղերի» համար թե' Մխիթարյանը, թե' Ռայոլան կզղջան»,- ասել է Սելյուկը: