|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու շահերը դատարանում պաշտպանելու է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները միտված են այնպես «դասավորել», որ Ս. Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, հունիսի 2-ին իրենց առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ իբր ստիպված է եղել կրակել: Դա է պատճառը, որ որպես պրոֆեսիոնալ պաշտպանի՝ հենց Ռուբեն Սահակյանի վրա են դրված այդ պարտականությունները:
Ռ. Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել է թերթի տեղեկությունը. «Երբ որ կլինի, կիմանաք, այս պահին չկա, սա ինձ վերաբերվող հարց է: No comment, ես չեմ ցանկանում խոսել, իրավունք չունե՞մ չխոսել»:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։