կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-04 11:47
Առանց Կատեգորիա

Վարք աղ­վե­սի

Վարք աղ­վե­սի

Սյու­նի­քի մարզ­պետ Սու­րիկ Խա­չատ­րյա­նի վեր­ջին տա­րի­նե­րի վար­քա­բա­նու­թյա­նը հե­տև­ե­լիս աչ­քիդ առաջ զար­մա­նա­լի մի օրի­նա­չա­փու­թյուն է ձև­ա­վոր­վում. այդ մար­դը,  նաեւ նրա մեր­ձա­վոր­նե­րը տա­րի­ներ շա­րու­նակ ձեռք են բարձ­րաց­նում այն­պի­սի երև­ույթ­նե­րի վրա, որոնք հա­յի գի­տակ­ցու­թյան մեջ ամ­րագր­ված են իբ­րև ան­ձեռնմ­խե­լի սրբու­թյուն­ներ:

 

Շա­տե­րի հի­շո­ղու­թյան մեջ դեռ թարմ են դեպ­քե­րը, երբ Սյու­նի­քի բդեշ­խը ձեռք բարձ­րաց­րեց երե­խա­յի վրա` իր աշ­խա­տա­սե­նյա­կում դա­ժան ծե­ծի են­թար­կե­լով մի դպրո­ցա­կա­նի, ով հանդգ­նել էր պա­տա­նե­կան չնչին մի կոնֆ­լիկտ ու­նե­նալ Սյու­նյաց «արծ­վի» ձա­գի հետ: Ծեծ­ված երե­խա­յի կյան­քը փրկե­ցին Երև­ա­նում, որով­հե­տև Սյու­նյաց հի­վան­դա­նոց­նե­րում թշվառ երե­խա­յին օգ­նե­լու հա­մար հա­մար­ձակ մե­կը չգտնվեց:

 

Շատ չան­ցած` մարզ­պե­տաց զար­մից մի սինլ­քոր փոր­ձեց բռնա­բա­րել աղջ­կա, որի ծնող­նե­րը, սա­կայն, գե­րա­դա­սե­ցին աղջ­կա պա­տի­վը արա­տա­վոր­ված «չտես­նել», քան բո­ղո­քել, հա­կա­ռակ դեպ­քում` կհայտն­վե­ին Սյու­նյաց տի­րոջ թշնա­մի­նե­րի ցու­ցա­կում, ին­չը են­թադ­րում է, թե ան­հայտ ու վտանգ­ված կլի­ներ նրանց հե­տա­գա ճա­կա­տա­գի­րը:

 

Սյու­նյաց «ար­ծի­վը» շու­տով ձեռք բարձ­րաց­րեց մեկ այլ սրբու­թյան` հայ կնոջ վրա, Երև­ա­նի հյու­րա­նոց­նե­րից մե­կում հրա­պա­րա­կավ վի­րա­վո­րե­լով ու ապ­տա­կե­լով գոր­ծա­րար Սիլ­վա Համ­բար­ձու­մյա­նին: Հայ­րե­նի ար­դա­րա­դա­տու­թյու­նը, ինչ­պես բո­լոր նա­խորդ դեպ­քե­րում, այս ան­գամ էլ ոչ մի­այն հար­կա­վոր չա­փով կույր էր, այ­լև մի­ան­գա­մայն ան­հար­կի համր. վեր­ջինս «գտավ», որ ՀՀԿ-ական մարզ­պե­տի արար­քի մեջ քրե­ա­կան ոչինչ չկա, քա­նի որ ապ­տա­կը ծեծ չէ, իսկ հա­յոց օրենսդ­րու­թյու­նը պատ­ժում է ծե­ծի, սա­կայն ոչ ապ­տա­կի հա­մար:

 

Հա­յոց սրբու­թյուն­նե­րի այս հե­տև­ո­ղա­կան պղծում­նե­րի մարզ­պե­տա­կան ըն­թաց­քին հե­տև­ե­լիս, սա­կայն, որևէ մե­կի մտքով չէր անց­նի, թե սրբու­թյուն­նե­րի վրա այս յու­րօ­րի­նակ ար­շա­վան­քը կշա­րու­նակ­վի առա­վել քստմնե­լի ձև­ով` ձեռք կբարձ­րաց­վի հայ­րե­նի­քի զին­վո­րի, բա­նա­կի վրա: Բայց եկավ նաև այդ օրը. մարզ­պե­տի ժա­ռան­գը չվա­րա­նեց հրա­զե­նով վի­րա­վո­րել Հա­յոց բա­նա­կի հրա­մա­նա­տար­նե­րից մե­կին, ում կյան­քն այ­սօր վտան­գի տակ է:

 

Եվ ի՞նչն է տա­րօ­րի­նակ. իշ­խա­նու­թյուն­ներն իրենց բդեշ­խի այս միջ­նա­դա­րյան վար­քա­բա­նու­թյան բո­լոր «գլուխ­նե­րի» հան­դեպ միշտ զար­մա­նա­լի նե­րո­ղա­միտ են եղել, զար­մա­նա­լի հան­դուր­ժող: Ավե­լին` բդեշխն իր տան մեջ թե մո­տա­կայ­քում տե­ղի ու­նե­ցած վեր­ջին «հե­րո­սա­մար­տից» շա­բաթ­ներ առաջ պար­գև­ատր­վել էր, պար­զա­պես զա­վեշտ է, «Մար­տա­կան խաչ» երկ­րորդ աս­տի­ճա­նի շքան­շա­նով: Ուս­տի բա­ցառ­ված չէ, որ հայ­րե­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը կփոր­ձեն չտես­նե­լու տալ կամ պա­տա­հա­կա­նու­թյան վե­րագ­րել այն դա­վա­դիր գնդա­կը, որի թի­րա­խում հի­մա ար­դեն սրբու­թյուն­նե­րից սրբա­գույնն է` հա­յոց զին­վո­րը և բա­նա­կը:

 

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ