կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-05-13 18:57
Առանց Կատեգորիա

Ռեյհանլըի բնակիչները` ընդդեմ սիրիացի փախստականների

Ռեյհանլըի բնակիչները` ընդդեմ սիրիացի փախստականների

Թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլը բնակավայրի մի խումբ բնակիչներ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել 46 կյանք խլած ահաբեկչության կապակցությամբ եւ սիրիացի փախստականների դեմ, որոնց նրանք պատասխանատու են համարում կատարվածի համար. տեղեկացնում է Regnum-ը` վկայակոչելով Hurriyet-ը:

 

Նրանք վանկարկել են` «Սա Թուրքիան է, ոչ թե Սիրիան», «Թուրքիան պատկանում է թուրքերին»: Նրանց ձեռքին եղել է թուրքական 2 դրոշ, որոնցից մեկը իբր այրել են սիրիացի փախստականները: Թուրքերի պնդմամբ` մայիսի 11-ին փախստականները մինչ ահաբեկչությունը քաղաքի կենտրոնում այրել են Թուրքիայի դրոշը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ռեյհանլը քաղաքի երկու վայրում ականապատված մեքենաներ են պայթեցվել: Զոհվել է 46 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ: