|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՄԱԿ-ի մանուկների օգնության հիմանդրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Թուրքիայում սիրիացի փախստական երեխաների 40 տոկոսը դպրոց չի հաճախում:
Ըստ Demokrathaber-ի՝ կազմակերպությունը նշել է, որ թեև թուրքական կառավարությունը միջոցներ է ձեռնարկում այդ ուղղությամբ, սակայն բազմաթիվ երեխաներ կկանգնեն անուս մնալու վտանգի առաջ:
Ենթադրվում է, որ Թուրքիայում կա ավելի քան մեկ միլիոն փախստական երեխա:
Համաձայն կազմակերպության հրապարակած զեկույցի՝ Սիրիայի պաշարված տարածքներում ապրող մոտ 2 միլիոն փախստական երեխա չի կարողանում դպրոց հաճախել: