կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-13 11:50
Մշակույթ

''Եվրատեսիլ-2013''-ը մեկնարկել է

''Եվրատեսիլ-2013''-ը մեկնարկել է

Շվեդական Մալմե քաղաքում մեկնարկել է «Եվրատեսիլ-2013»-ը: 39 երկրների ներկայացուցիչներ անցել են կարմիր գորգով եւ ուղղվել քաղաքային օպերայի շենքը, որտեղ նրանց դիմավորել են տեղի իշխանության ներկայացուցիչներն ու մրցույթի կազմակերպիչները: Ավելի ուշ «Եվրաակումբ»-ում հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել:

 

Հայտնի է, որ Հայաստանը մրցույթում ներկայացնելու է «Դորինաս» ռոք խումբը, որը կատարելու է բրիտանացի լեգենդար ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի երաժշտության հիման վրա գրված երգ: Այոմին տեսաուղերձ է ձայնագրել իր եվրոպացի երկրպագուների համար` կոչ անելով նրանց մայիսի 16-ին կայանալիք կիսաեզրափակիչում քվեարկել «Դորիանսի» օգտին:

 

Երաժշտի պաշտոնական կայքում `www.iommi.com-ում, տեսանյութն ուղեկցվում է հետեւյալ գրառումով. «Մեր համաշխարհային համերգային շրջագայության առաջին մասն ավարտվել է, եւ մենք տուն ենք վերադառնում: Սակայն մինչ կվերսկսենք շրջագայությունը Black Sabbath-ի հետ ես ունեմ իմ եվրոպացի երկրպագուների աջակցության կարիքը` դիտեք տեսահոլովակը»: