|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սան Անդերաս կղզու ոստիկանությունը օդանավակայանում Կոլումբիայից ժամանած երեք «միանձնուհիների» է ձերբակալել. հայտնում է Дни.ру-ն:
Իրավապահ մարմիններին կասկածելի է թվացել նրանց նյարդային պահվածքը: Զննման ժամանակ պարզվել է, որ նրանցից յուրաքանչյուրը փարաջայի տակ կոկաին է թաքցրել, ընդհանուր առմամբ` 6 կգ թմրանյութ:
Կանայք սկսել են լաց լինել և խոստովանել են, որ հասարակ, աղքատ քաղաքացիներ են և նարկոբարոնների խոստացած պարգևատրման դիմաց համաձայնել են գնալ այդ քայլին: