կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 16:10
Մշակույթ

Առաջին անգամ` առանց Էդվարդ Միրզոյանի

Առաջին անգամ` առանց Էդվարդ Միրզոյանի

Ապրիլի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կմեկնարկի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնը: Այն այս տարի նվիրվում է ականավոր երաժիշտ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, փառատոնի գեղարվեստական խորհրդի նախկին նախագահ Էդվարդ Միրզոյանի հիշատակին:

 

Փառատոնի հիմնադիր, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ առաջին անգամ են փառատոնը ներկայացնելու առանց գեղարվեստական խորհրդի նախագահ Էդվարդ Միրզոյանի. «Մենք այն երջանիկներից ենք, ում բախտ է վիճակվել շփվել, աշխատել Միրզոյանի հետ»:

 

Մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը, ով փառատոնի այս տարվա մասնակիցներից է, նշեց, որ համաձայնել է մասնակցել փառատոնին, քանի որ կազմակերպիչները շատ բարձր` եվրոպական մոտեցում ունեն իրենց գործին: