|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Ամերիկացի գրող Մարկ Տվենի մտքերից
Հայրենասիրության երկու տեսակ գոյություն ունի` միապետական հայրենասիրություն եւ հանրապետական հայրենասիրություն: Առաջին դեպքում երկրի կառավարությունը կամ թագավորը կարող են արդարացիորեն Ձեզ ներկայացնել իրենց գաղափարները հայրենասիրության վերաբերյալ, իսկ երկրորդ դեպքում` ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ որեւէ քաղաքացի իրավունք չունի հայրենասիրության իր գաղափարները թելադրել:
Միապետական հայրենասիրության ավետարանը ասում է. «Թագավորը չի կարող սխալվել»: Մենք դա ընդունել ենք նողկանքով եւ ոչ կարեւոր փոփոխություններ կատարելով. «Մեր երկիրն է` ճիշտ, թե սխալ»: Մենք հեռու նետեցինք մեր ունեցած ամենաթանկ առավելությունը` մարդու` երկրին եւ դրոշին ընդդիմանալու իրավունքը, երբ այն համարում ենք սխալ:
Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ