|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մոսկվան անհանգստացած է, որ որոշ ուժեր ԵՄ-ում փորձում են ազդել Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների հարաբերությունների վրա. հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը` ելույթ ունենալով Պետդումայում: «Մեզ չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ որոշ ուժեր ԵՄ-ում փորձում են ԱՊՀ երկրներին արհեստանորեն ընտրության առջեւ կանգնեցնել` կա'մ Մոսկվան, կա;մ Բրյուսելը»,- նշել է նա:
Ըստ Մեշկովի` ՌԴ ԱԳՆ-ի գնահատականով` եթե բոլոր շահագրգռված են Անտլանտյանից մինչեւ Խաղաղ օվկիանոս ընկած տարածքի բարգավաճման եւ կայունության հարցում, ապա Եվրոպայում եւ Եվրասիայում ինտեգրման գործընթացների համատեղելիությանը այլընտրանք չկա. տեղեկացնում է РИА Новости-ն:
Դիվանագետը հավելել է, որ ՌԴ ԱԳՆ-ն կշարունակի ջանքերը, որպեսզի նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստման ժամանակ ԵՄ գործընկերները չմոռանան դրա մասին եւ չստիպեն, այսպես կոչված, «ֆոկուսային երկրներին» իրենց հետեւից կամուրջներ այրել: