կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-31 13:03
Աշխարհ

Սահակաշվիլին կհարցաքննվի

Սահակաշվիլին կհարցաքննվի

Վրաստանաի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է, որ երկրի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին մոտ օրերին կարող է կանչվել դատախազություն մի քանի գործերի շրջանակներում հարցաքննության համար:

 

Նրա խոսքերով «..կան մի քանի գրոծեր, որոնցում պետք է պարզել նախագահի տեղեկացվածությունը»:

«Անհրաժեշտ է, որ դատախազությունը այս կամ այն գործի մասով որոշում կայացնի նախագահին հարցաքննության նպատակահարմարության մասին»,- ընդգծել է Կբիաշվիլին:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով, խոսքը կարող է գնալ մասնավորապես 2007 նոյեմբերին և 2011 մայիսին իշանությունների կողմից ընդդիմության խաղաղ հանրահավաքները ցրելու մասին, ինչպես նաև նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների մասին. այս մասին հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը: