կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-25 23:46
Սպորտ

Արոնյանը պարտվեց

Արոնյանը պարտվեց

Լոնդոնում ընթացող  աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում 9-րդ տուրում հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերը չափում էր իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ։ Ցավոք, Լևոնը պարտիայի միջնախաղում հայտնվեց դժվարին դիրքում, իսկ մրցակցին հաջողվեց խաղային դիրքի առավելությունը վերածել հաղթանակի։

 

 

Մրցաշարի մյուս առաջատարը՝ նորվեգացի Մագնուս Կարլսենը, ոչ ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ։ Ալեքսանդր Գրիշչուկ – Պյոտր Սվիդլեր հանդիպումը նույնպես խաղաղ  ելք է ունեցել։

 

 

 

Այսպիսով, Արոնյանը հայտնվեց 2-րդ հորիզոնականում (5.5 միավոր), իսկ Վլադիմիր Կրամնիկը վաստակած 5 միավորով շարունակում է հետապնդել առաջատարներին։