Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյան փաստաբան Ա. Սիրունյանի վերաքննիչ բողոքը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:
Այս հարցի առնչությամբ «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը տարածել է պարզաբանում, որում, մասնավորապես ասված է. « …պարզաբանում ենք նաեւ, թե ինչ պատճառաբանություն է բերվել քրեական հետապնդման մարմինների կողմից այն հարցադրման կապակցությամբ, որ Վարդան Սեդրակյանի կալանավորմամբ խախտվել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 87 հոդվածը:
Քրեական հետապնման մարմինների կարծիքով, Ընտրական օրենսգրքի 87 հոդվածի իմաստով այս քրեական գործի համատեքստում Հանրապետության Նախագահի թեկնածու են հանդիսացել միայն Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը: Այդ պատճառաբանությունը գտնում ենք անհիմն, քանի որ.
1) Ընտրական օրենսգրքի 87 հոդվածը գրված է շատ պարզ եւ դրանում հակասություններ չկան:
2) Եթե, այնուհանդերձ, Ընտրական օրենսգրքի 87 հոդվածը պետք է մեկնաբանվի դրանում հակասությունների առկայության առումով, ապա «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 24 հոդվածի 7-րդ մասի համաձայն հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը»: