|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կալանավորված կմնա։ Նախաքննական մարմինը անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժել է նրան ազատ արձակելու մասին` փաստաբան Գրիգոր Ոսկանյանի միջնորդությունը։
«Չնայած մենք այդ որոշումը պետք է բողոքարկենք վերադաս դատախազին, ամեն դեպքում, իրենք գործը կուղարկեն դատարան։ Եվ երեւի մինչեւ ուրբաթ կամ երկուշաբթի օրը կուղարկեն արդեն», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է փաստաբանը։ Նրա կարծիքով` արդար նախաքննություն չի իրականացվել։ Տիգրան Առաքելյանը օգոստոսի 9-ից գտնվում է անազատության մեջ` խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։