|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժամանակի» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո մինչեւ նոր կառավարության կազմի հրապարակումը չեն բացառվում կառավարության կառուցվածքային վերափոխումներ:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ կարող են միավորվել Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը, որի կազմից դուրս կմնա միայն արտաքին հետախուզությունը: Երկու գերատեսչությունների միավորումից հետո Ոստիկանությունը կրկին կվերանվանվի Ներքին գործերի նախարարություն:
Հիշեցնենք, որ Հայաստանում Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն համակարգող նախարարության վերջին նախարարը եղել է Սերժ Սարգսյանը: 1999թ. այդ կառույցը տարանջատվեց: Իսկ 2002թ. ՆԳՆ-ն դարձավ Ոստիկանություն, որը նախարարությունից վերածվեց կառավարությանն առընթեր մարմնի: Նույն ժամանակ նախարարությունից կառավարությանն առընթեր մարմնի՝ ծառայության կարգավիճակ ստացավ նաեւ ազգային անվտանգության նախարարությունը:»,- գրում է «Ժամանակը»։