կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-07 21:05
Հասարակություն

Ոստիկանապետը շնորհավորում է

Ոստիկանապետը շնորհավորում է

ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը իր  շնորհավորկական խոսք է հղել մարտի 8-ի առթիվ: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:


 

Սիրելի՛ կանայք:

ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ գարնանառաջինտոնի առթիվ, որ իրավացիորեն ձեր տոնն է:

Կինն է կյանքի սկիզբն ու ապավենը, կինն է ընտանիքի պահապան հրեշտակն ու հիմնասյունը, կինն էերեխաների՝ մեր ապագայի ուղեցույց կատարյալը:

Սիրելի՛ կանայք, սիրելի՛ գործընկերուհիներ, ի հավելումն՝ դուք նաև մեր զինակիցներն եքևմեզ հետ հավասար կրում եք ոստիկանի բարդ ու արժանապատիվ աշխատանքիբոլորդժվարությունները՝ առանց տրտնջալու, առանց երկմտելու, աննահանջ՝ ձեր մեկ ևընդմիշտընտրած ճանապարհից:

Շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղ և արդյունավետ ընթացքձերաշխատանքին, որ անձնվեր ծառայություն է մեր քաղաքացիներին ու պետությանը ևըստարժանվույն է գնահատվում թե՛ համակարգում, թե՛ հասարակության մեջ: 

Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին: 

Դուք նույնպես զինակիցներ եք: Դուք մե՛ր տեսակից եք: Միայն ամուր, անդավաճան, սիրողթիկունք ունեցող ոստիկանը կարող է անմնացորդ կատարել իր վտանգաշատ, բայցևպատվավոր գործը, ոստիկանի՛ գործը, որին կոչվածները սակավ ու ընտրյալ են:

Թող անամպ լինի բոլորիդ երկինքը, ապահով՝ տունը, երախտագետ՝ բոլոր նրանք, ում տվելուտալիս եք ձեր սերը, գարունները, անցյալն ու ապագան և ողջ կյանքը բոլորանվեր:

Աստված ձեզ պահապան:

 

Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՀՀ ոստիկանության պետ,

գեներալ-լեյտենանտ

 

Աղբյուր` ՀՀ Ոստիկանության կայք: