Փոխարժեքներ
15 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Ուժային կառույցների անցուդարձին տեղյակ մեկը երեկ, խոսելով Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի եւ «վրիպած» քիլլերի մասին, ասաց, որ նման դեպքերում քիլլերը հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո, գիշերով, փորձում է դուրս գալ Հայաստանից. գրում է «Ժողովուրդը»:
Հիմնականում ցամաքային` Բավրայի կամ Բագրատաշենի մաքսային ուղիով. օդային ուղին առավել վտանգավոր է եւ, ցամաքայինի համեմատ, անկանխատեսելի, որովհետեւ մի քանի ստուգում պետք է անցնի: Երկու դեպքում էլ հանցագործը դժվար է հայտնաբերվում, որովհետեւ այդ ժամանակահատվածում ոչ հստակ օպերատիվ տվյալները եւ ոչ էլ ֆոտոռոբոտներն են հստակեցված լինում: Ճիշտ է, նման հանցագործություններից հետո թե' օդային, թե' ցամաքային sos է հայտարարվում, այնուհանդերձ, հստակ մեխանիզմներ հանցագործներին արագ հայտնաբերելու, երկրից դուրս գալու հնարավորությունից զրկելու, որպես այդպիսին, չկան, որովհետեւ հայտնաբերման գործոնը զգայական դրսեւորումներն են. շփոթված է տվյալ մարդը, ինչ-որ բան է թաքցնում, ինչու այսպես նայեց՝ ոչ այն կերպ եւ այլն:
Թերթի զրուցակիցը նաեւ կարծում է, որ Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը դասական քաղաքական հաշվարկի արդյունք էր` երբ կրակում են մեկի վրա, սակայն իրականում «մեսիջ» են հղում, զգուշացնում են բոլորովին այլ մարդկանց: Իսկ նման մեսիջները դրսի՞ց, թե՞ ներսից են ուղղորդված, ասաց` սովորաբար համատեղ պայմանավորվածությամբ է լինում: