Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բանակը հայ ժողովրդի պարծանքն է. փառքով, պատվով մի բանակ, որն այսօր տարածաշրջանում արդարացնում է իր անցյալի հաղթանակը եւ ներկայիս` տանելիք հաղթանակները. լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ բանակի 21-ամյա տարալիցի կապակցությամբ նման կարծիք հայտնեց Դուշման Վարդանի մայրը` Զարուհի Շամյանը:
Նա նշեց նաեւ, թե ժամանակն է գալու, որ մենք շնորհակալություն ենք հայտնելու ադրբեջանցիներին, որ մեզ ոտքի կանգնեցրին եւ «ստիպեցին» թշնամու ձեռքում գտնվող մի կտոր հայոց հողը պաշտպանել:
«Բանակը ստեղծել են այն տղաները, որոնք ազատագրեցին Ղարաբաղը: 21 –ամյա բանակն արդյունքն է այն 6000 տղաների արյունի, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար: Բանակը ստեղծեցին ազատամարտիկները` ցույց տալով, որ մենք եղել ենք, կանք ու կլինենք»,-ասաց տիկին Զարուհին:
Արցախյան ազատամարտի մասնակից, Կանանց ՀԿ-ի հիմնադիր նախագահ, փոխգնդապետ Աիդա Սերոբյանը նշեց, որ 300 կանայք էին մարտնչում Ղարաբաղի ազատագրման համար, որոնցից 42-ը զոհվեցին, իսկ 40-ը հաշմանդամ դարձավ:
«Մենք մարտնչում էինք ադրբեջանցիների ձեռքից խլած զենքերով, մենք այն ժամանակ նորմալ զենքեր չունեինք, սակայն հաղթեցինք մենք: Ես ուրախ եմ, որ մեր նախագահն ու պաշտպանության նախարարը մարդիկ են, որոնք պայքարել են հայոց հողի ազատագրման համար եւ անցել պատերազմական թոհ ու բոհի միջով»,-ասաց Սերոբյանը:
. Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, Դուշման Վարդանի քույրը Արմենուհի Ստեփանյանն էլ իր հերթին նշեց, որ այժմ փառահեղ սերունդ ունենք, որոնք կրում են իրենց նախնիներին հպարտությունը եւ պատրաստ են զենքը ձեռքին կանգնել եւ կռիվ տալ թշնամու հետ:
Ստեփանյանը խորհուրդ է տալիս, որ հաճախ գրքեր ուղարկեն զորամասեր, քանի որ զինվորը պետք է կրթված լինի.«Այժմ իմ տղան ծառայում է բանակում եւ ես միշտ նրան գիրք եմ ուղարկում: Եւ ոչ միայն նրան, այլ իմ բոլոր աշակերտներին»: