Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին պարզապես հունից հանել է Վրաստանում հայազգի քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատ արձակման փաստը: Այս մասին վկայում են Civil.ge լրատվական կայքի կողմից մեջբերված` Վրաստանի նախագահի խոսքերը: Սահակաշվիլին պնդում է` Չախալյանը վրաց պետության թշնամին է, իսկ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նրան ազատ է արձակել Ռուսաստանին գոհացնելու համար: Նախագահը, սակայն, շեշել է, որ սա պետք չէ կապել Չախալյանի ազգային պատկանելության հետ, քանի որ Վրաստանում շատ են հայերը, որոնք ազնվորեն ծառայում են երկրին: Մինչդեռ նախկին քաղբանտարկյալը, ըստ երկրի առաջնորդի, Ռուսաստանի լրտեսն է եւ ցանկանում է պառակտել Վրաստանը, ինչպես դա արեց աբխազ առաջնորդ Վլադիսլավ Արձինբան:
«Մոսկվան այդպիսով փորձում է խոչընդոտել Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցմանը, որը Վրաստանի առջեւ դուռ կբացի դեպի Եվրոպա»,- հայտարարել է Սահակաշվիլին:
Չախալյանի ազատ արձակման վերաբերյալ Դավոսում հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Իվանիշվիլին: Նա հերքել է Սահակաշվիլի այն մեղադրանքները, թե Չախալյանն ազատության մեջ է հայտնվել իր միջնորդությամբ: «Երեւան կատարած այցի ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բարձրացրեց այդ հարցը, սակայն ես պատասխանել եմ, որ դա վարչապետի իրավասություններից վեր է»,- նշել է Իվանիշվիլին: