|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արդեն հայտնել էինք, որ Վրաստանում ընդունված «Համաներման մասին» օրենքը չի տարածվել ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի վրա, թեև համաներման ակտը տարածվում է այն հոդվածների վրա, որոնցով Չախալյանը դատապարտվել էր:
Այս առնչությամբ yerkir.am-ը հարց ուղղեց վրացագետ Հայկազուն Ալվրցյանին:
- Պարո'ն Ալվրցյան, հնարավո՞ր է Չախալյանին ազատ չարձակելը վրացական իշխանությունների կողմից միտումնավոր քայլ լինի` կապված Իվանիշվիլիի Հայաստան այցի հետ: Արդյո՞ք Չախալյանի հարցը կարող է հայ-վրացական բանակցությունների հենք հանդիսանալ:
- Վահագն Չախալյանի հարցը երկու իշխանությունների միջև քննարկման առարկա չի դառնա: Դա նախապայման չի կարող լինել, որևէ բանի դիմաց նրան ազատ արձակելու համար: Ես այդ հարցում լավատես չեմ. վրացական իշխանությունները նրան չազատելու բացմաթիվ հնարավորություներ ունեն, չեմ կարծում, որ Չախալյանը համաներմամբ կազատվի: Իհարկե, Աստվա'ծ տա, ազատվի: