Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Քիչ անց կմեկնարկի «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարը: Մինչ այդ լրագրողների հետ զրույցում կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում մեկնաբանել ՀԱԿ-ի քայլերը, ՀԱԿ-ին համարում է ընդդիմություն, իսկ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին Հրանտ Բագրատյանի որոշումը հարգում է:
Yerkir.am-ը Արամ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի վերջին շրջանի այն խոսակցություններն ու քննադատություններր, որ ինքը համագործակցում է իշխանությունների հետ: Սարգսյանը նախ նշեց, որ հասկանում է այն մարդկանց, ովքեր փորձում են վիճակն այդպես ներկայացնել, հետո հայտարարեց. «ՀՀ քաղաքական դաշտը, հանձին` ՀԱԿ-ի, բաժանվեց երկու մասի: Կա'մ պետք է համաձայնել ՀԱԿ-ի հետ և ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, կա'մ դու Սերժ Սարգսյանի կողմնակիցն ես: Ես մերժում եմ թե' ՍԵրժ Սարգսյանին, թե' Ռոբերտ Քոչարյանին, թե' ԲՀԿ-ին և նրանց հետ համագործակցելու խնդիր չունեմ»:
Նա նաև ընդգծեց, որ ՀԱԿ-ըայդ որակումների համար խնդիրներ ունեցավ, ինչից ինքն անձամբ չի ուրախանում ու չի չարանում: