Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հ. Քոչարյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ արդեն երեք հոգի վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու և ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանք են ստացել: Այս տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար:
Ըստ Հովհաննես Քոչարյանի` տեղեկանք ստացողներն են՝ Արամ Ռաֆիկի Կարապետյանը (ՆԺԿ նախագահ), Վարդան Ժորժիկի Սեդրակյանը (էպոսագետ) և Զարուհի Գարեգինի Հարությունյանը: Թե ով է այս կինը, որ որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել, դեռ հայտնի չէ: Ըստ որոշ տեղեկությունների` նա բժիշկ է:
ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել ցանկացողները ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից վերոնշյալ տեղեկանքը կարող են ստանալ մինչև 2013-ի հունվարի 4-ը:
Թեկնածուների առաջադրումները սկսվում են դեկտեմբերի 25-ից: