Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Գալիք նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» հանդես կգա որպես «դիտորդ» և «ընտրությունները վերահսկող»: Այս մասին երեկ «Մեդիամաքսին» ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: «168 ժամ»-ի թղթակիցը երեկ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն քաղաքական ուժից վերածվի հասարակական կազմակերպության՝ հաշվի առնելով Տ. Ուրիխանյանի վերոնշյալ հայտարարությունը:
Ի պատասխան, Վարդան Բոստանջյանն ասել է. «ԲՀԿ-ն այս պահի դրությամբ քաղաքական ուժ է, ինչո՞ւ պետք է հասարակական կազմակերպություն դառնա: Ընտրությունները մակարդակով, արդյունավետ անցկացնելու համար քաղաքական այլ ուժերը որ հանդես են գալիս դիտորդական աշխատանքով, հասարակական կազմակերպությո՞ւն են դառնում: Բացարձակապես՝ ոչ»: