Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գուցե համոզիչ երևալու մղումն էր պատճառը, որ Հովիկ Աբրահամյանը, պատճառաբանելով իր հրաժարականը, արտահայտեց ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետի կարգավիճակը ԱԺ նախագահի պաշտոնից վեր դասելու մասին դարակազմիկ միտքը: Գուցե իսկապե՞ս երեք տարի շարունակ ԱԺ նախագահի պաշտոնը նա զբաղեցրել էր այն անկեղծ համոզմամբ, որ դա նույնպիսի մի բան է, ինչպես, ասենք, նախագահի կողմից իրեն կուսակցական շարքային ֆունկցիոների մի պոստ վստահելը:
Սակայն ողբերգությունը դա չէ: Ո՛չ նախագահականը, ո՛չ էլ ՀՀԿ-ն որևէ կերպ աբրահամյանական այս «գլուխգործոցին» չարձագանքեցին: Մինչդեռ, որքան դա Հովիկ Աբրահամյանի խնդիրն էր, նույնքան էլ` պետության և իշխանության: Քանզի լռելն առնվազն նշանակում է, որ Աբրահամյանը ճիշտ է ասում, որ պաշտոնը թողնելու ցուցումը նրան տրվել է այն պատճառով, որ այդ համոզմունքը կիսում են թե՛ նախագահը և թե՛ կուսակցությունը:
Հակառակ պարագայում, իշխանությունը պետք է փորձեր անմիջապես մեկնաբանել ասվածը, կամ էլ ներկայացներ այս պաշտոնանկության իրական դրդապատճառները, ինչն ավելի ճիշտ կլիներ: Բայց դա տեղի չի ունենում ընդամենը մի պարզ պատճառով. իշխանությունն առհասարակ իր քայլերը բացատրելու, իր քաղաքացու հետ մարդավարի խոսելու ո՛չ սովորություն ունի, ո՛չ էլ կարիք: Կամ էլ գուցե, իսկապե՞ս ողջ համակարգն է այսպես մտածում…