Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Արդյո՞ք մանկապիղծներին հարկավոր է քիմիական եղանակով ստերջացնել, թե՞ ոչ. ահա այս հարցի շուրջ էլ այսօր «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էր քննարկում:
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն արդեն իսկ ԱԺ է ներկայացրել այս նախագիծը:
«Նախագծով կարգավորվում է ստերջացման ենթակա անձանց շրջանակը, ինչպես նաև ստերջացման իրականացման կարգը»,- ասաց իրավաբան Դավիթ Թումասյանը:
Քիմիական եղանակով ստերջացումը կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում՝ Շվեդիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում...
Սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանը ստերջացման մեթոդը չի ընդունում. «Ի վերջո, դա հիվանդություն է: Տղամարդուն ամլացնելով` հնարավոր է` նրա մեջ այդ ագրեսիան ավելի մեծանա, որն ավելի վատ հետեւանքներ կարող է ունենալ»:
Իսկ հոգեբան Մարինե Պետրոսյանի կարծիքով` լուրջ հետազոտություն չկա, որի հիման վրա հնարավոր կլիներ օրենքը տեղայնացնել, հարմարեցնել հայաստանյան հասարակությանը: