Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի տեղեկություններով` հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի Մեծ Պառնիի գյուղապետարանում անցկացվել է հանդիպում «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ, որին ներկա է եղել նաեւ Օրհուսի Վանաձորի համակարգող Պերճ Բոջուկյանը:
Բոջուկյանի խոսքերով` «Ռոբշին»-ի սեփականատերը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նոր տարբերակը, ըստ որի` իրենք պատրաստ են գետում միշտ թողնել 400 լ/վրկ. ջուր, իսկ ամռան երեք ամիսներին չաշխատեցնել ՀԷԿ -ը:
Այսպես ասած` լսումներին ներկա են եղել մոտ 15 մարդ:
Պ. Բոջուկյանը ելույթ է ունեցել եւ նշել, որ այդ հանդիպումը չի կարող հասարակական լսում համարվել, քանի որ խախտվել է լսումների անցկացման ընթացակարգը, եւ ներկայացրել է բնապահպանների կարծիքը, որը միանշանակ է. «Ջրվեժից վերեւ ջրառ չի կատարվելու»:
Բնապահպանները yerkir.am-ին հայտնեցին եւ իրենց նախաձեռնության անունից եւս մեկ անգամ հիշեցրին, որ Թռչկան ջրվեժի հարցը վաղուց է արդեն դուրս եկել որոշումներ ընդունելու հարթությունից եւ մտել շահագրգիռ հասարակության հարթություն. «Այնպես որ` ծիծսղելի է այդպիսի հանդիպումներ կազմակերպելը»:
Լուսանկարը՝ Գալուստ ՆԱՆՅԱՆԻ