|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Կիրակի օրը Արեւմտահայաստանի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո խուճապ չի առաջացել. այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի հոգեբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Աղուզումցյանը:
Նա նշեց, սակայն, որ ավելի զգալի էր մարդկանց վերարտադրված վախը` նախորդ տարիներից պահպանված: Երկրաշարժ ապրած մարդուն պետք է դիտարկել հոգեբանական երկու տեսանկյունից. «Դրական տեսանկյունը` հետագա երկրաշարժները գիտակցված կերպով դիմավորելն է, բացասականը` տարբեր վախերի վերափոխված հիշողությունը»:
Վախերից ձերբազատվելու համար, հոգեբանի խոսքով, կարեւորը դրա սկզբնաղբյուրը գտնելն է, քանի որ վախերը վերափոխվելու հատկություն ունեն: «Վախենալ պետք է ոչ թե երկրաշարժից, այլ դրա դեպքում ճիշտ վարվելակերպի անիրազեկությունից»,- շեշտեց հոգեբանը: