Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ եւ «Յունիքորն գրուպ» ընկերության սեփականատեր Գուրգեն Արսենյանը որոշել է բոյկոտել Երեւանի քաղաքային իշխանությանն այն բանից հետո, երբ վերջինս ապամոնտաժել է ընկերության` Մաշտոցի պողոտայում տեղադրված գովազդային վահանակները:
Իրենց եւ «Նուշիկյան ասոցիացիային» պատկանող գովազդային վահանակներն, ըստ նրա, ապամոնտաժվել են բարբարոսաբար` ոչնչացնելով ընկերություններին պատկանող գույքը եւ հասցնելով մի քանի հարյուր հազար դոլարի վնաս: Այս ամենից հետո Արսենյանը եկել է այն եզրահանգման, որ նման քաղաքային իշխանությունների հետ աշխատելն իրեն պատիվ չի բերում եւ դադարեցրել է ընկերության գովազդային գործունեությունը Երեւան քաղաքում:
«Մեր արժանապատվությունից ցածր է աշխատել քաղաքային այնպիսի իշխանությունների հետ, որոնք, համագործակցության սկզբունքը մոռացած, պատկերացնում են, թե իրենք Երեւանի «նաչալնիկներն» են: Ես համարում եմ, որ իմ արժանապատվությունը կվիրավորեմ` իրենց հետ աշխատելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արսենյանը` հավելելով, որ խնդիրը փող աշխատելու կամ չաշխատելու մեջ չէ:
Իր պայքարը նա բնորոշեց որպես բարոյական պայքար եւ նշեց, որ թեեւ երկու ընկերություններին պատճառվել է, ընդհանուր առմամբ, 280-300 հազար դոլարի վնաս, սակայն իրենք դիմելու են դատարան` որպես փոխհատուցում Երեւանի քաղաքապետարանից պահանջելով ընդամենը 1000-ական դրամ: