|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիք կլինի եւ մեծ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:
«Ես այն մարդկանցից եմ, ովքեր, հետեւելով համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներին, դրանց վերլուծություններին, հակված են կարծելու, որ բոլոր դեպքերում լինելու է դա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքերով` ճգնաժամի նոր ալիքը շարունակելու է կաթվածահար անել ֆինանսական շուկան եւ ներառելու է նաեւ եվրագոտին. «Եվ քանի որ դա ազդելու է եվրագոտու վրա, ազդելու է նաեւ Հայաստանի վրա, քանի որ Եվրոպայի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը բավական զգալի է»:
Ճգնաժամը կազդի Հայաստանի վրա նաեւ, քանի որ այն կախված է Ռուսաստանի տնտեսությունից: Իսկ ճգնաժամը չի շրջանցի աշխարհի այնպիսի խոշոր տնտեսություն ունեցող երկրներից մեկին, ինչպիսին Ռուսաստանն է:
Վահագն Խաչատրյանի խոսքերով` դրան պետք է պատրաստվել, դրա մասին միայն խոսելն անօգուտ է: